Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Գործեք իրականության մեջ, որ դուրս գանք «այս օրվանից»

Գործեք իրականության մեջ, որ դուրս գանք «այս օրվանից»
27.09.2025 | 13:29

Հիշեք՝ 44-օրյայի ողջ դավաճանական իմաստն ու նպատակը Արցախը պատերազմով պահելու աննպատակությունը հիմնավորելն ու սերմանելն էր:

Արցախը չի կորսվել, Արցախը դավաճանվել ու հանձնվել է: Հանձնողն ու դավաճանողը հետո պետք է ասեր, որ 120 հազար հային տեր կանգնելու չունի, պաշտպանելու չունի, իսկ լքելու ունի: Հետո պետք է ասեր, որ շրջափակման մեջ շնչահեղձ եղածները «թող կռվեին, ինչի՞ չկռվեցին»: Հետո Արցախը պետք է ճանաչեր թուրքի հող:

Կրկին՝ 44-օրյայի ողջ դավաճանական իմաստը Արցախը պատերազմով պահելու աննպատակությունը հիմնավորելն ու սերմանելն էր: «Կարևորը խաղաղություն լինի»-ն դարձավ յուրաքանչյուրի ցանկությունն ու նպատակը, իսկ այդ ընտրությունը բերելու էր այս պատվազուրկ օրվան: Այս իրավիճակը ոմանք ընտրել են գիտակցաբար, ոմանք՝ անգիտակից, ոմանք՝ միտումնավոր, և բոլորն էլ իրենց համար ունեն այս իրավիճակի համար մեղավորներ նշանակվածներ:

Մենք բոլորս վճարում ենք այդ չարաբաստիկ «կարևորը խաղաղություն լինի»-ի գինը: Ուրիշ ոչինչ ման մի եկեք: Փաշինյան չընտրող ու ատող, բայց խաղաղություն տենչացող յուրաքանչյուրս հենց նրան տվել ենք մեր ուզած «խաղաղությունը» հենց Արցախի, հենց մեր ու մեր երկրի դեմ օգտագործելու հիմք ու իրավունք: Այսօր նա մեզ սնանկացնում է հենց մեր ձեռքով իրեն տրվածով:

Պատերազմից պետք է վախենալ նույնքան, որքան՝ պատերազմին չպատրաստվելուց, քանի որ միակ չնչին շանսը այս ամենը կասեցնելու այս ամենը ներսից իրականացնողին պարալիզացնելու և հավաքական կամքով շտկելու միայն ու միայն պատերազմով վախը բռնածի սինդրոմից ազատվելով է հնարավոր:

Այս օրը իրենց անմնացորդ ու պաթետիկ նվիրումը, անմոռաց ու անբովանդակ ինքնադրսևորումները տարբեր վիրտուալ հարթակներում ցուցադրողներին մեկ խորհուրդ՝ ԶՍՊԵՔ ՁԵՐ ՄԻՋԻ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻՆ: Լուռ ու ձիգ մտածեք անելիքի մասին:

Բավ է վիրտուալ հարթակում զարմանալ և ապշահար լինել, թե ինչպե՞ս հասանք այս օրվան: Փաստ է, որ հասանք, գործեք իրականության մեջ, որ դուրս գանք «այս օրվանից»: Օրը մեկ «քաղ-մոլորյալի» գոնե կարողացեք հանել քաղաքական մաղձի և իշխանական դեմագոգիայի ու պրոպագանդայի ճիրաններից: Խոսեք մարդկանց հետ շատ և փաստարկված, առանց վանելու, կոտրեք «ինֆո-թմրանյութով» սնուցվող իշխանական ստերիոտիպերը՝ քիչ թե շատ դիմադրողականություն ձևավորելով դրանց հանդեպ: Սա է չգիտակցված կործանումից խուսափելու ճանապարհը:

Ամեն մեկս, եթե վիրտուալ պաթոսը գոնե կիսով չափ փոխարինենք մարդկանց հետ ճիշտ, եթե կուզեք, իրական «դաշտային» աշխատանքով, քիչ թե շատ կցուցաբերենք խոնարհում 44 օր անընդմեջ հերոսաբար նահատակվածներին: Հակառակ դեպքում ձեր պաթոսն ու նահատակների շիրիմներին դրված ծաղիկները արագ թոռոմելու են, իսկ իշխանական բեմադրված ծնկի իջած խոնարհումներն ու ծաղիկները մնալու են թարմ:

P.S. Հիշատակներդ վառ, ՏՂԵՐՔ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1836

Մեկնաբանություններ